ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.12.2015 | 00:01

Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ և խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան, որովհետև աստվածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շոշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։ Մարդն է արարել դրանք, մուրացիկ ոգին է դրանք ստեղծել։ Ոչ մի մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը, քանի որ մահկանացու է և անօրեն ձեռքով մեռյալ գործ է կերտում։ Կերտողն ինքն ավելի լավ է իր պաշտած կուռքերից, որովհետև ինքը կյանք է ունեցել, իսկ նրանք` երբեք։


Իմաստություն Սողոմոնի 15. 14-17

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ